Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Վորոնինի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Վորոնինի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Վորոնինի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային մրցաշարում մարմնամարզիկները սկսել են պայքարը անհատական ձևերում: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, հենացատկերի վարժությումում հավաքելով 14,176 միավոր, դարձել է ոսկե մեդալակիր: Դավթյանը երկրորդն է եղել նժույգթափերի վարժությունում, իսկ զուգափայտերի վրա նա գրավել է 3-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Վիգեն Խաչատրյանը, ազատ վարժությունում (13,500 միավոր) գրավել է երրորդ տեղը:Նախօրեին Դավթյանը և Խաչատրյանը թիմային պայքարում գրավել էին 3-րդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում