Հասարակական

Ադրբեջանում հայատյացության դրսեւորումներ կան ոչ միայն մանկական, այլեւ դպրոցական գրականության մեջ. կայացավ «Azerichild.education» կայքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում հայատյացության դրսեւորումներ կան ոչ միայն մանկական, այլեւ դպրոցական գրականության մեջ. կայացավ «Azerichild.education» կայքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հայատյացություն դրսեւորումներ կան ոչ միայն մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում, այնպես էլ դասագրքերում եւ մեթոդական ձեռնարկներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Azerichild.education» կայքի շնորհանդեսին այս մասին ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը: Նրա խոսքով` հայատյացությունը եւ առհասարակ այլատյացությունը ադրբեջանական գրականության մեջ ընդգրկված է բոլոր առարկաների` անգամ ռուսաց լեզվի գրքում: «Azerichild.education» կայքը ներկայացված է երկու լեզվով` ռուսերեն եւ անգլերեն: Ադրբեջանում չորրորդ դասարանի երեխան բանաստեղծության մեջ արդեն կարդում է, որ Ադրբեջանն ավելի երջանիկ կլիներ, եթե չլիներ Հայաստանը»,-ասաց նա:

Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան ադրբեջանական գրականության մեջ հայատյացության դրսեւորումների պատկերը որակեց սարսափելի: «Նման դրսեւորումներ կան ոչ միայն պատմության դասագրքերում, այլև գրականության եւ նույնիսկ երաժշտության դասագրքերում: Սկզբնաղբյուրները եւս տեղադրել ենք կայքում: Ընդ որում, ատելություն սերմանող նյութեր կան ոչ միայն հայերի, այլեւ հարեւան վրացիների հանդեպ»,-նշեց քաղաքագետը:

«Azerichild.education» կայքը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

«Azerichild.education»-ը «Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման դրսեւորումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում