Հասարակական

Ադրբեջանական հաքերային խմբերը սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին. փորձագետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական հաքերային խմբերը սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հաքերային խմբերը փոխել են կիբեռհարձակումների իրենց թիրախային ուղղությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Եթե նախկինում ադրբեջանական հաքերային խմբերը զանգվածային հարձակում էին իրականացնում հայկական կայքերի վրա, ապա այս տարի իրենք սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին»,- նշեց Մարտիրոսյանը: Փորձագետի կարծիքով` դրա պատճառներից մեկն այն է, որ հայկական կայքերի պաշտպանվածության մակարդակը բարձրացել է:

Նրա խոսքով` այս տարի հաքերներին հաջողվել է կոտրել մոտ 10 հազար հայաստանցի օգտատիրոջ հաշիվ:

«Այս տարվա սկզբից ադրբեջանական հաքերների առաջին հարվածը Facebook սոցիալական ցանցի օգտատերերի հաշիվների, այնուհետև՝ Instagram և այլ սոցհարթակների ուղղություններով էր»-, ասաց Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում