Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նախագահը հյուրընկալվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

Նախագահը հյուրընկալվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հանդիպում է ունեցել ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ակադեմիական, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀԿ քաղաքական դպրոց հիմնելու մասին Հանրապետական կուսակցության հայտարարությունից մոտ մեկուկես տարի հետո կայացած հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք են ներդնում, իրենց ժամանակը տրամադրում սեփական փորձն ու գիտելիքները դպրոցի սաներին փոխանցելու կարևոր գործին:

Նշելով, որ մինչ այս պարբերաբար հանդիպումներ է ունեցել քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ, Հանրապետության Նախագահը կարևորել է առանձին հանդիպումը նաև նրանց գիտելիք փոխանցողների` քաղաքական դպրոցում դասավանդողների հետ, ովքեր, ինչպես դպրոցի ունկնդիրները, ամենատարբեր մասնագիտությունների տեր անձինք են, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին առաջարկել է իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի արդյունավետության, հետագա գործունեության և զարգացման հեռանկարի վերաբերյալ` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին, լսելու հանրության ակադեմիական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների տեսակետները և մոտեցումները:

Քաղաքական դպրոցի դասախոսները կարևորել են կրթական այս հարթակի առկայությունը և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս շարունակելու դպրոցի ունկնդիրների հետ կիսվել իրենց գիտելիքներով, փորձով ու հմտություններով, նպաստել դպրոցի զարգացմանը: Նրանք նման հանդիպումներն ու անկաշկանդ մթնոլորտում արդիական և կարևոր հարցերի շուրջ քննարկումները երկուստեք օգտակար են համարել:

Հանդիպման մասնակիցները Նախագահ Սարգսյանից հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին վերաբերող հարցերի, տարածաշրջանի զարգացումների, հարևան պետությունների հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Նախագահի տեսակետների, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի և մի շարք այլ հարցերի մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]