Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Նոր կառուցվելիք «ԶԱՌ» ռազմական կենտրոնում ծրագրվում է հաջորդ տարի անցկացնել զորավարժություններ

Նոր կառուցվելիք «ԶԱՌ» ռազմական կենտրոնում ծրագրվում է հաջորդ տարի 
անցկացնել զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԶԱՌ» ռազմական կենտրոնը կառուցումից հետո կարող է դառնալ միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՆԱՏՕ շաբաթը Հայաստանում» միջոցառումների մեկնարկին ընդառաջ կազմակերպված ասուլիսի շրջանակում այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:  

«ԶԱՌ» ռազմական ուսումնական կենտրոնի կառուցումն իրականացվում է երկկողմ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանակներում, այսինքն՝ երկու երկրների ներդրման արդյունքում:  Նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն»,-ասաց նա եւ հավելեց, որ այս տարի ավարտվել է  շինարարության առաջին փուլը, սակայն եւս մի քանի փուլ կա այն վերջնական տեսքի բերելու համար:

«Բացի շինարարական աշխատանքներից ծրագրվում է կենտրոնում տեղակայել խաղաղապահ վարժությունների համար անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան խաղաղապահներին այնտեղ վարժանքներ իրականացնել»,-ասաց Լեւոն Այվազյանը՝ տեղեկացնելով, որ  արդեն հաջորդ տարի ծրագրում են կենտրոնում անցկացնել զորավարժություններ ՆԱՏՕ-ի գնահատման գործընթացի շրջանակում:

«Այդ զորավարժությունները մեր ազգայինն են, անցկացվելու են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: Կենտրոնի ստեղծման նպատակն այն է, որ ունենանք խաղաղապահ գործողությունների վարժանքի ազգային կարողություններ, քանի որ մինչ օրս մեր խաղաղապահներն իրենց զորավարժություններն անցկացնում են արտերկրում»,-եզրափակեց Լեւոն Այվազյանը:

Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Դեկտեմբերի 13-18-ը նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցը Հայաստան: ՆԱՏՕ-ի պաշտոնյան հանդիպում է ունենալու ՀՀ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am