Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայր Աթոռը Էջմիածնում կբացի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն»

Մայր Աթոռը Էջմիածնում կբացի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն»

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռն Էջմիածնում 2018 թվականին կբացի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն»:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

«Ամեն բան անելու ենք լավագույն կենտրոն ունենալու համար: Այն լինելու է ցերեկային խնամքի կենտրոն, որի նպատակը պետք է լինի սոցիալապես խոցելի, տարբեր խնդիրներ ունեցող երեխաների, ընտանիքների հետ աշխատելը: Օրինակ՝ ամուսնալուծված ընտանիքի, ընտանիքում բռնության ենթարկված երեխաներ: Աջակցությունը, հոգեբանական ծառայությունն ուղղված են լինելու ընտանիքին: Մեր բուն նպատակն առանձին երեխային, ընտանիքի կնոջը կամ ամուսնուն օգնելը չէ: Մենք աշխատանքն ընկալում ենք ընդհանուր ընտանիքի մեջ: Երբեք չենք կարող ընկալել այն մոտեցումը, թե ինչպես կարող ենք միայն օգնել բռնության ենթարկված երեխային: Այդ բռնություն գործադրողին էլ պետք է օգնել, որ այդ ներդաշնակությունը լինի»,-ասաց Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Նրա խոսքով՝ նման կենտրոնի անհրաժեշտությունը կա: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակ դիմող անձանց շրջանում շատ են դեպքերը, երբ կան երեխաներ, որոնք բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած` հոգեբանական, սոցիալական և այլն: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրների մեծ մասը կապված է ընտանիքների հետ:

Կենտրոնը սկզբնական շրջանում աջակցություն կցուցաբերի 25-30 երեխայի: Հնարավորությունների դեպքում աջակցություն կցուցաբերվի առավել մեծ թվով երեխաների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]