Քաղաքականություն

Կանադայի պաշտպանության նախարարը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Կանադայի պաշտպանության նախարարը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի պաշտպանության նախարար Հարջիթ Սաջանը կարևորում է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Կանադայի համագործակցությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Horizon Weekly-ն, Կանադայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղարար առաքելությունների շրջանակներում նման համագործակցության նախաձեռնությունները անհրաժեշտ են հատկապես տարբեր տարածաշրջաններում կայունության ապահովման առումով:

Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև հակամարտությունների մեջ գտնվող տարածաշրջաններ կանադական բանակի խաղաղապահ ուժեր գործուղելու ծրագրերին, ինչպես նաև առաջիկա տասնամյակներում երկրի ռազմական բյուջեի ծրագրման մանրամասներին:

Հարջիթ Սաջանը Կանադայի առաջին պաշտպանության նախարարն է, ով ազգային փոքրամասնության՝ Կանադայի սիկխերի համայնքի ներկայացուցիչ է: Նա զինվորական ծառայություն է անցել կանադական բանակում, որի ընթացքում գործուղվել է Բոսնիա-Հերցեգովինա և Աֆղանստան:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում