Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ում 2020 թվականից ամբողջությամբ կանցնեն ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման եղանակին

ԵԱՏՄ-ում 2020 թվականից ամբողջությամբ կանցնեն ապրանքների էլեկտրոնային 
հայտարարագրման եղանակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքում ամրագրվում է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գերակայությունը, թղթային եղանակով հայտարարագրումը սահմանվել է միայն որոշակի դեպքերում: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Կարևոր սկզբունք է այն, որ նոր մաքսային օրենսգիրքը կառուցված է ամբողջությամբ էլեկտրոնային կառավարման մոդելի վրա: Թղթային եղանակով հայտարարագրեր ներկայացնել հնարավոր կլինի մինչև 2020 թվականը, որից հետո ամբողջությամբ հայտարարագրումը պետք է կատարվի էլեկտրոնային եղանակով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով` հայտարարագրման գործընթացի թվայնացումը կկրճատի շփումը մաքսային մարմինների հետ և կնվազեցնի հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: «էլեկտրոնային հայտարարագրման համակարգի առավելությունը ներկայում գործող համակարգի նկատմամբ կայանում է նրանում, որ դրանով կնվազեցվեն տնտեսավարող սուբյեկտների և մաքսային մարմինների շփումները և կկրճատվի մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածը»,-հավելեց ՊԵԿ փոխնախագահը:

ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]