1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երկրորդ համահայկական գիտական համաժողով»-ը կակտիվացնի գիտության և մասնավոր սեկտորի համագործակցությունը

«Երկրորդ համահայկական գիտական համաժողով»-ը կակտիվացնի գիտության և 
մասնավոր սեկտորի համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրորդ համահայկական գիտական համաժողով»-ի նպատակն է լուծել մի շարք խնդիրներ՝ գիտության ֆինանսավորման հարցում մասնավոր ձեռնարկությունների ներգրավում, հայաստանցի գիտնականների՝ արտասահմանում վերապատրաստման հնարավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-8-ն անցկացվող համաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երիտասարդ գիտնականների աջակցություն ծրագրի» ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը:

«Այս համաժողովի արդյունքում ուզում ենք առավել ամրապնդել համագործակցությունը սփյուռքի և արտասահմանցի գիտնականների միջև, մի շարք կարևոր հարցերի շուրջ կլոր սեղան-քննարկումների արդյունքում արձանագրել դրական արդյունքներ՝ անկախ փորձաքննության անցկացման, գիտության թերֆինանսավորման, ոլորտում նոր ֆինանսական ծավալների ներհոսքի հետ կապված: Համատեղ ծրագրերի արդյունքում կունենանք գիտության արդյունքների առևտրայնացում: Կան բավականին գիտական մշակումները, որոնք վերածելու ենք բիզնես նախագծերի և ներկայացնելու ենք ներդրողներին»,-ասաց Գևորգ Վարդանյանն ու հավելեց՝ փորձելու են համատեղ ուժերով գիտության և մասնավոր սեկտորի համագործակցությունն ակտիվացնել:

Առաջին համահայկական համաժողովի արդյունքում մի շարք հաջողություններ են արձանագրվել: Ձևավորվել է «Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիա»: Սփյուռքահայ գիտնականներն աջակցել են անհրաժեշտ սարքավորումներով, բազմաթիվ հայաստանցի երիտասարդ գիտնականներ վերապատրաստվել են արտասահմանյան  խոշոր լաբորատորիաներում և վերադարձել Հայաստան: Եվ արդյունքում համակարգչային գիտության, կենսաբանության ոլորտում իրենք են հիմնել իրենց լաբորատորիաները: «Եվ ես վստահ եմ, որ այս տարի ավելի մեծ թվով երիտասարդ գիտնականներ կայցելեն արտասահմանյան խոշոր գիտահետազոտական ինստիտուտներ: Եվ պայմանն այն է, որ վերապատրաստումից հետո նրանք անպայման վերադառնալու են Հայաստան՝ գործունեությունն այստեղ ծավալելու»,-ասաց Գևորգ Վարդանյանը:

Երկրորդ համահայկական համաժողովին մասնակցում են բազմաթիվ մեծանուն գիտնականներ, հայազգի 15 գիտնականներ սփյուռքից՝ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Կանադայից և Ռուսաստանից: Շուրջ 25 զեկուցում կներկայացվի Հայաստանից: Լավագույն զեկույցները կարժանանան արժեքավոր մրցանակների և հավաստագրերի: Միգուցե ծնվեն նաև համատեղ ծրագրեր արտասահմանյան գիտնականների հետ:

Ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը, ում լաբորատորիայում վերապատրաստում են անցել մի խումբ հայաստանցի գիտնականներ, ասում է, որ նման համաժողովները շատ մեծ դեր են խաղում բոլոր գիտնականների համար: «Այս տարի ավելի շատ գիտնականներ են եկել մասնակցելու: Մյուս տարի ես ինձ հետ շատերին կբերեմ Հայաստան: Երիտասարդ գիտնականները մեծ գործ են կատարում»,-նշեց նա:

Համաժողովն իրականացվում է  ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում՝ «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա», «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Համահայկական գիտական ասոցիացիա» ՀԿ-ների և «Երիտասարդ գիտնականների աջակցություն ծրագրի» համագործակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]