Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները հայտնի են
10:37, 31 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականների մրցակիցները հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունական Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունները: Մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուժերը կչափի Նիդեռլանդների թիմի դեմ: Կանանց ընտրանու մրցակիցը կլինի Հունաստանի առաջին թիմը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը դեռևս ունի 5 միավոր և 7-րդ տեղում է: Կանանց ընտրանուն 11-րդ տեղում է 4 միավորով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում