Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները հայտնի են

Armenpress 10:37, 31 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականների մրցակիցները հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունական Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունները: Մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուժերը կչափի Նիդեռլանդների թիմի դեմ: Կանանց ընտրանու մրցակիցը կլինի Հունաստանի առաջին թիմը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը դեռևս ունի 5 միավոր և 7-րդ տեղում է: Կանանց ընտրանուն 11-րդ տեղում է 4 միավորով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am