Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Գրեմմի»-ի մրցանակակիր Մարկուս Միլլերի մենահամերգով կմեկնարկի «Երևան ջազ ֆեստ 2017»-ը

«Գրեմմի»-ի մրցանակակիր Մարկուս Միլլերի մենահամերգով կմեկնարկի «Երևան ջազ 
ֆեստ 2017»-ը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ բասիստ, կոմպոզիտոր, գործիքավորող, «Գրեմմի»-ի մրցանակակիր Մարկուս Միլլերի կարծիքով` ջազ երաժշտութունն ինքնաարտահայտման լավագույն միջոցն է: Երաժշտի մենահամերգով կազդարարվի «Երևան ջազ ֆեստ 2017»-ի մեկնարկը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մի քանի տարի շարունակ լսում եմ այս փառատոնի, ձեր գեղեցիկ երկրի մասին: Երբ իմացա, որ կարող եմ մասնակցել ջազ ֆեստին և մեկ օր անցկացնել այստեղ, շատ ոգևորվեցի: Փառատոները նոր լսարանի հետ հաղորդակցվելու հիանալի միջոց են: Իսկ մեծագույն ձեռքբերում եմ համարում, երբ երաժիշտը երեք նոտա է նվագում ու մարդիկ ճանաչում են նրա ձեռագիրը: Ինքնատիպ ստեղծագործողներ կան: Չգիտեմ երեք նոտայից ինձ կճանաչեն, թե ոչ, բայց հինգ նոտայից` հավանաբար»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլլերը:

Մարկուս Միլլերը համագործակցել է մի շարք նշանավոր երաժիշտների հետ:  «Պետք է առանձնացնեմ Մայլս Դեյվիսին, որի ազդեցությունն ինձ վրա բավականին մեծ է: Անչափ գնահատում և սիրում եմ Սթիվի Ուանդերին. ափսոս նրա հետ հաճախ հանդես գալու հնարավորություն չեմ ունեցել: Այս ոլորտում մեծերը շատ են»,-ընդգծեց երաժիշտը:

Միլլերին մարդ-նվագախումբ են անվանում, քանի որ նա բազմաթիվ երաժշտական գործիքների վարպետ է: Մարկուս Միլլերի խոսքով` ինքը շատ ուրախ է, որ երաժշտասեր հանրությունն իրեն այս կամ այն գործիքը ընտրելու խնդրի առաջ չի կանգնեցնում: «Սիրում եմ բոլոր երաժշտական գործիքները, դրանցից ամեն մեկն իր յուրահատկությունն ունի: Տասը տարեկանից կլարնետ եմ նվագում, ստեղծագործելիս դաշնամուրի օգնությանն եմ դիմում, բայց բասն ինձ համար առանձնահատուկ է»,-ասաց բասիստը:

Անդրադառնալով ջազի առանձնահատկություններին` նա շեշտեց, որ ջազ համերգները յուրօրինակ են, քանի որ անմիջական կապ է ստեղծվում երաժիշտների և լսարանի միջև: Մթնոլորտը, էներգետիկ դաշտը հնարավորություն են տալիս ստեղծագործել, բեմում իմպրովիզներ անել, փոխել երաժշտության տեմպը, ռիթմը:

«Պետք է խոստովանեմ, որ ակումբային ջազ եմ սիրում: Բայց կարևորում եմ, որ այն հնչի նաև համերգասրահներում: Կան մարդիկ, ովքեր ակումբային երաժշտությունը ցածր են դասում համերգասրահներում հնչող երաժշտությունից, ուստի լավ է, որ հատկապես ԱՄՆ-ում այն առաջին անգամ հնչեց Քարնեգի հոլում: Ներկայումս  հաճախ ենք նման համերգներ ունենում»,-եզրափակեց Միլլերը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Մարկուս Միլլերը ծնվել է Նյու Յորքում: 13 տարեկանում տիրապետել է այնպիսի գործիքների, ինչպիսիք են դաշնամուրը, կլարնետը, բաս կիթառը և բլոկ ֆլեյտան: Նա համագործակցել է Էրիկ Քլեպթոնի, Դևիդ Մենբորնի և այլոց հետ: 1986 թվականին Միլլերի և Մայլզի համագործակցության արդյունքում ծնվում է «Tutu» ձայնասկավառակը: 2001-ին նրա « M2» ալբոմն արժանանում է «Գրեմմի» մրցանակի «Ժամանակակից ջազի լավագույն ձայնասկավառակ» անվանակարգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am