1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում սադրանքների թնջուկ կա. Բագրատ Էստուկյան

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում սադրանքների թնջուկ կա. 
Բագրատ Էստուկյան

ԵՐԵՎԱՆ,  26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության անցկացման հարցի քննարկումը արդյունք չի տվել, ավելին` խնդիրն ավելի է խճճվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտնեց, որ հոկտեմբերի 24-ին Պոլսո պատրիարքարանի ընտրությունների հարցի քննարկման համար պատվիրակություն էր գնացել նահանգապետարան, հանդիպել նահանգապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Այդտեղ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նահանգապետն ասել է, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` պատրիարքական տեղապահ ընտրվելու փաստը: Առաջարկվել է 2 հոգևորականի` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Սահակ եպիսկոպոս Մաշալյանին միասնաբար այս գործընթացը սկսել սկզբից: Առաջարկվել է, որ մեկը տեղապահ լինի, մյուսը մնա փոխանորդ, բայց դա մեր կարգ ու կանոնին հարմար չէ և հոգևոր համայնքի կողմից ընդունելի չէ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

 Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հանդիպմանը ներկա չի եղել, նա այս օրերին Գերմանիայում է: Բագրատ Էստուկյանը Ստամբուլի նահանգապետարանում հանդիպման օր ընտրելու գործում միտումնավորություն է տեսնում:

«Այո, միտումնավորություն տեսնում եմ: Հանդիպումը կազմակերպելու համար Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը դիմել էր Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուին, քանի որ վերջինս լավ կապեր ունի իշխանական օղակներում: Հանդիպումը չէր կազմակերպվում, և հենց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մեկնեց Գերմանիա, շատ արագ այդ հանդիպումը կայացավ: Այստեղ առկա է սադրանքների թնջուկ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Այս գործընթացի հետագա զարգացումները պարզ կլինեն Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի քայլերից: Սպասվում է, որ Բեքչյանը Ստամբուլ կվերադառնա հոկտեմբերի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]