Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցին

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի ժողովրդական 
կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցին ՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի համար Ավստրիան կարևորագույն գործընկեր է, որի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` 25 տարիների ընթացքում, հայ-ավստրիական երկկողմ հարաբերություններին մշտապես ուղեկցել են փոխադարձ հարգանքը և վստահությունը։ Շնորհակալ ենք, որ այս տարիներին Ավստրիան մշտապես աջակցել է Հայաստանին՝ իր նշանակալի ներդրումը բերելով մեր երկրի կայուն զարգացմանը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքի մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ավստրիայի ժողովրդական կուսակցության միջև կապերի խրախուսումն ու հետևողական ընդլայնումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am