Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Խնձորեսկում «Սպարապետի օրը» տոնակատարությանը մեկտեղվել էր 26 երկրի մշակույթը

Խնձորեսկում «Սպարապետի օրը» տոնակատարությանը մեկտեղվել էր 26 երկրի մշակույթը

ԽՆՁՈՐԵՍԿ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնձորեսկում`«Սպարապետի օրը» տոնակատարության շրջանակներում, հոկտեմբերի 7-ին անցկացվեց «Բարեկամություն» ավանդական փառատոնը:

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի (ԵՊԲՀ) և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2003-ից անցկացվող փառատոնն այս տարի փոխել էր ձևաչափը, որպեսզի արտասահմանցի ուսանողներին հնարավորություն տրվի Երևանից դուրս ևս ծանոթանալ Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին: Խնձորեսկում բուհի շուրջ 26 երկրների ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ավանդական այս փառատոնն ավելի մեծ ծրագրում` «Սպարապետի օրը» խորագրով տոնակատարության շրջանակներում իրականացնելու նպատակն է արտասահմանցի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալ Հայաստանին` նաև այցելելով մարզեր: «Մենք ուզում են, որ մեր արտասահմանցի ուսանողները ոչ միայն Երևանով կամ երևանաբնակ ուսանողությամբ ճանաչեն Հայաստանը, այլև դուրս գան մայրաքաղաքի սահմաններից, հաղորդակցվեն ավանդույթներին ու արժեքներին նաև մարզերում: Նրանք ոչ միայն ներկայացնում են իրենց ցուցադրությունը, այլև մասնակից դառնում ավելի մեծ ծրագրի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ավագյանը:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փառատոնն անցկացվում է ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում. «Այս տարի մենք դուրս ենք եկել Բժշկական համալսարանի տարածքից` գնացել մարզ, որպեսզի մեր մարզերի բնակիչները կարողանան ծանոթանալ այլ երկրների մշակույթին: Մյուս կողմից արտասահմանցի ուսանողներին հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում ներկայացնել իրենց մշակույթը` խոհանոցը, տարազը, նիստուկացը: Ուզում ենք այնպես անել, որ ՀՀ մարզերում հայ երիտասարդները կարողանան ձեռք բերել արտերկրից ընկերներ»:

Բժշկական համալսարանի` Խնձորեսկում գտնվող հիսուն ուսանողների համար հոկտեմբերի 8-ին կկազմակերպվի նաև էքսկուրսիա Սյունիքի մարզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]