Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր ընկերության Ռումինիայի մասնաճյուղի հիմնադիրը հայ է

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր ընկերության Ռումինիայի մասնաճյուղի 
հիմնադիրը հայ է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակակը հոկտեմբերի 6-ին Օսլոյում շնորհավել է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը՝ այդօրինակ զենքի կիրառության դեմ կատարված աշխատանքներում նշանակալի հաջողություններ գրանցելու և այդ նպատակով պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերի համար:

Հուլիսի 7-ին ՄԱԿ-ում ընդունված այդ պատմական պայմանագիրը աջակցություն գտավ 122 երկրների կողմից, ինչն առաջարկում էր ապրել մի աշխարհում, ուր գոյություն չունի զանգվածային ոչնչացման զենք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերության Ռումինիայի մասնաճյուղը հիմնադրվել է հայազգի Հրանտ Ջաղինյանի և Անդա Սերբանի կողմից, ովքեր համակարգում և լոբբինգ են իրականացնում երկրագնդի միջուկային զինաթափման համար: Հրանտ Ջաղինյանը հանդիսանում է ընկերության դիզայներն ու քարոզչական պատկերի համակարգողը ազգային և միջազգային մակարդակով: Նա Ռումինիան ներկայացրել է ՄԱԿ-ի կողմից կազմակերպված մի շարք միջազգային բանակցություններում, որոնք անցկացվել են Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում: Վերջինը Նյու Յորքում 2017թ. հունիսին ընթացող բանակցություններն էին, որտեղ Հրանտ Ջաղինյանը համակարգել և ներկայացրել է ընկերության դիրքորոշումն ու քարոզչությունը վերջին նիստի ընթացքում, նախքան հուլիսի 7-ի պատմական պայմանագրի ընդունումը:

Ռումինիայի Հայոց թեմը շնորհավորում է մեր հայորդուն և նորանոր նվաճումներ մաղթում ազգային և միջազգային ասպարեզներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]