Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի ԱԷԿ-ի արդիականացման համար

Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի ԱԷԿ-ի արդիականացման համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանի արդիականացման համար, որն իրականացնում է չեխական «Škoda JS» ընկերությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Չեխական ռադիոյին:

«Մեծամորի ՀԱԷԿ-ին բարձր ավելացված արժեքով մասնագիտացված տեխնոլոգիաների մատակարարման համար Չեխական արտահանման բանկը կտրամադրի երաշխիք շուրջ մեկ միլիոն դոլարի չափով: Այդ պատվերը մեծ հաջողություն է չեխական էներգետիկ ոլորտի և Չեխական արտահանման բանկի համար: Սա բանկի համար Հայաստանի տարածքում պատմական առաջին առևտրային գործարքն է»,- ասել է Չեխական արտահանման բանկի ներկայացուցչության ղեկավար և գլխավոր տնօրեն Կարել Բուրեշը:

«Խոսքը ռեակտորի շարժիչի կառավարման համակարգի մատակարարման մասին է»,- հստակեցրել է «Škoda JS»-ի ներկայացուցչության ղեկավար և գլխավոր տնօրեն Յոզեֆ Պերլիկը` նշելով, որ նման համակարգեր արդեն տեղադրել են Չեխիայում, Սլովակիայում: Ներկայում էլ իրականացվում է նման համակարգի մատակարարում Հունգարիա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]