Քաղաքականություն

ԱԺ-ն արտահերթ ռեժիմով քննարկում է ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու առաջարկն ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն արտահերթ ռեժիմով քննարկում է ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու առաջարկն ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը լիագումար նիստում արտահերթ ռեժիմով քննարկում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս բերելու մասին «Ելք» դաշինքի ներկայացրած հայտարարության նախագիծը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շատերը իրենց հարցնում են, թե եթե իրենց հայտարարության բովանդակության մեջ համոզված են, ինչու են այդ հարցի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալիս:

«Դա շատ պարզ պատճառ ունի: «Ելք» դաշինքը՝ որպես բազմակարծությունը և քննարկման ոգին գնահատող ուժ, հակափաստարկների ակտիվ փնտրտուքի մեջ է: Գիտեք, որ այս հարցը մենք քննարկել ենք Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում: Այդ քննարկման ընթացքում մենք լուրջ հակափաստարկներ չենք լսել: Հենց այդ հակափաստարկները լսելու համար ենք մենք ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև դռնփակ ռեժիմով, և այնտեղ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները, ովքեր չեն կարող ինչ-ինչ բաների մասին հրապարակային խոսել, կարող են դրանց մասին բարձրաձայնել դռնփակ նիստերի ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում