ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից որևէ ազդանշան չենք ստացել․ Սերգեյ Լեբեդև
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանը կազմակերպությունից դուրս գալու կամ իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին որևէ ազդանշան չի ուղարկել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ռուս պաշտոնյայի խոսքերը։
«Ոչ, գիտեք, մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից կամ թուլացնել իր մասնակցությունը»,-նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։