ԶԼՄ-ները հայտնում են ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ երկարատև հիվանդությունից հետո 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ. փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում։