Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը

Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման 
հարցերով հանձնակատար Յոհանես Հանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հոկտեմբերի 2-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,  Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին կընդունի Հանրապետության Նախագահը։

Յոհանես Հանը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։

Հոկտեմբերի 2-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Յոհանես Հանի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am