Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանը «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում. Euromoney.com-ի անդրադարձը

Հայաստանը «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում. Euromoney.com-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, որը չորս կողմից շրջապատված է ցամաքով և անգամ սահմանակից չէ Չինաստանին, կարողացել է հաջողությամբ ինտերգրվել «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euromoney.com-ը, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի առևտրի հարցերով ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը համոզմունք է հայտնել, որ «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագիծը դրական ազդեցություն կգործի դրանում ներգրավված երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: «Մենք հնարավորություն ունենք գործելու որպես տարածաշրջանային տրանզիտային հանգույց` տրանսպորտի, բեռնափոխադրումների և հաղորդակցման համար»,- ընդգծել է նա:

Աբաջյանը նշել է, որ նախագծի շրջանակում չինական կազմակերպությունները ճանապարհաշինության ոլորտում սկսել են հանդես գալ որպես ներդրողներ: «Այստեղ գործող նախագիծը շատ պարզ է: Որքան ավելի շատ ներդրումներ ես ստանում որպես երկիր, այնքան ավելի ես զարգանում, ավելի ես ինտեգրվում տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և միջազգային շուկաներում: Հետևաբար տնտեսությունն ավելի մեծ աճ է գրանցում»,- ասել է Պեկինում Հայաստանի առևտրի հարցերով ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ նման տեղադրում ունեցող փոքր երկիրը ձեռնբաց է դիմավորում չինական ներդրումները:

«Չկան հարցեր, որոնց շուրջ հայկական ու չինական կողմերը համաձայնության չեն գալիս: Չինաստանը մշտապես բարեկամական երկիր է եղել Հայաստանի համար: Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք»,- ասել է Աբաջյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am