Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԱՄՆ-ը պատրաստ Է ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը լուծել «կործանիչ տարբերակով». Թրամփ

ԱՄՆ-ը պատրաստ Է ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը լուծել «կործանիչ տարբերակով». Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը «լիովին պատրաստ Է» Կորեական թերակղզու շուրջն ստեղծված իրադրության լուծման ռազմական տարբերակին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 26-ին այս մասին հայտարարել Է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի հետ Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք լիովին պատրաստ ենք երկրորդ՝ ոչ գերադասելի տարբերակին: Բայց եթե մենք ընտրություն կատարենք հօգուտ այդ տարբերակի, ապա այն կործանիչ կլինի Հյուսիսային Կորեայի համար: Այն կոչվում Է ռազմական տարբերակ: Եթե մենք ստիպված լինենք այն ընդունել, մենք դա կանենք»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am