Մշակույթ

Մարդու ու սարդի համատեղ արարումը. գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել է մրցանակի

1 րոպեի ընթերցում

Մարդու ու սարդի համատեղ արարումը. գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել է մրցանակի

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել Է «Նոր տաղանդ և ամենակրեատիվ միտք» մրցանակին:

Ֆրանսիայի Կանն քաղաքում սեպտեմբերի 23-26-ն անցկացվող Ժամանակակից արվեստի միջազգային ցուցադրությունում աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 արվեստագետների գործերի շարքում առանձնացել են Անդրանիկ Ավետիսյանի գործերը: Նա նկարներ է ստեղծում... բնական սարդոստայնից: Հեղինակը ցուցադրությանը ներկայացրել է 15 գործ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հեղինակը, թե ցուցադրությանը մասնակցելու առաջարկը, թե իր ստացած մրցանակն անակնկալ էին իր համար: Ցուցադրությանը գործերը ներկայացրել է նրա որդին:

Տարիներ առաջ ընկերոջ արվեստանոցում նկատելով սարդոստայնը՝ Անդրանիկը հասկացավ, որ դա բնության հրաշքներից մեկն է ու ինքն իրենով արդեն արվեստի գործ: Գործարարությամբ զբաղվող երիտասարդի հետաքրքրությունը դարձավ զբաղմունք. նկարչի ընտանիքում ծնված ու փոքր տարիքում նկարչությամբ զբաղվող երիտասարդի մեջ արթնացավ արվեստագետի ոգին, և սկիզբ դրվեց մարդու ու սարդի համատեղ արարմանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում