Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ կառավարության ղեկավարը հայտարարել է փոխվարչապետերի հետ սեպտեմբերի 25-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ:

«Ես այս հարցերի քննարկումը կշարունակեմ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, որը կկայանա Հայաստանում»,- ասել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետն այս մասին նշել է՝ արձագանքելով Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին, ով խոսել է մաքսային վարչարարության կատարելագործման անհրաժեշտության մասին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ