Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին

Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում, նշել է, որ հումանիտար համագործակցության հարցերը, այդ թվում՝ կրթության և գիտության ոլորտներում, կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության օրակարգում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր ազդակ կհաղորդի այդ համագործակցությանը: «Ինչպես ամենուր, մենք ևս Հայաստանում մեծ կարևորություն ենք տալիս կրթական համակարգի զարգացմանը, և այդ համակարգի առջև բարձր որակավորմամբ ու աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստման խնդիր ենք դնում: Իհարկե, այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, և մենք ձգտում ենք դրանք լուծել՝ համագործակցելով նաև մեր բարեկամների և գործընկերների հետ»,- ՌԴ կրթության և գիտության նախարարի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախարար Օլգա Վասիլևան նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը պատմական խորը արմատներ ունի, այդ իսկ պատճառով, առկա ամուր հիմքի վրա այն երկուստեք շարունակաբար զարգացնելն ու ընդլայնելն ավելի դյուրին է: 

ՌԴ նախարարը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած քննարկման արդյունքները, ընդգծելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության ընդլայնման նպատակով հումանիտար մասնագիտությունների գծով կրթությունից բացի աշխատանք տանել և փորձի փոխանակում իրականացնել ինժեներատեխնիկական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում նախարար Վասիլևան հիացմունքով է խոսել Հայաստանի հանրակրթական դպրոցներում տարրական դասարաններից սկսած շախմատը՝ որպես պարտադիր ուսումնական առարկա դասավանդելու մասին, որը զգալիորեն նպաստում է այդ երեխաների շրջանում մաթեմատիկայի իմացության մակարդակի բարձրացմանը, ինչի վկայությունն են, ըստ նախարարի, մաթեմատիկայի գծով համաշխարհային առարկայական օլիմպիադաներում վերջին տարիներին Հայաստանի աշակերտների արձանագրած հաջողությունները: ՌԴ կրթության և գիտության նախարարը նշել է, որ անելու է ամեն հնարավորը՝ այդ պրակտիկան Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում ևս կիրառելու համար:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և ՌԴ նախարարը մտքեր են փոխանակել կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման ծրագրերի, փորձի փոխանակման, բարձրորակ կադրերի պատրաստման հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]