Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լիբանանի պետական նախարարը մասնակցել է ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը

Լիբանանի պետական նախարարը մասնակցել է ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի «Կեմպինսկի Սամերլանդ» հյուրանոցի մեծ հանդիսասրահում սեպտեմբերի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Նիկոլաս Թուեյնին, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչները, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ վերապատվելի Փոլ Հայդոստյանը, տարբեր եկեղեցիներ ներկայացնող հոգևոր առաջնորդներ, Բեյրութում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Լիբանանի կառավարության ու խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, բանակի գեներալներ, Յունիֆիլի զինծառայողներ, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ, գործարարներ և բազմաթիվ այլ հյուրեր:
Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով ներկայացրեց վերջին 26 տարիներին անկախ Հայաստանի ձեռքբերումները և կառավարության՝ տարբեր ոլորտներում երկրի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը: Դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց անցած մեկ տարվա ընթացքում տնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ ուղղված կանխատեսելի և նպաստավոր ներդրումային միջավայրի ստեղծմանը, առավել լայն տնտեսական շուկաներ ազատ մուտք ապահովելուն:
ՀՀ արտաքին քաղաքականությանն իր անդրադարձում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և առկա հիմնախնդիրները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Դեսպանը նաև գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի և Լիբանանի միջև 1992թ. մարտի 4-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 25 տարիներ ի վեր զարգացող և ամրապնդվող հարաբերությունների փաստը և նախանշեց դրանց առավել խորացմանն ուղղված քայլերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am