Վահան Բիչախչյանը դարձել է դուբլի հեղինակ
16:45, 17 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը դարձել է դուբլի հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆուտբոլիստի Սլովակիայի առաջնութան 2-րդ դիվիզիոնում «Ժիլինա-2»-ը հյուրընկալել էր «Սերեդ»-ին: Վահան Բիչախչյանը աչքի է ընկել 26-րդ և 30-րդ րոպեներին՝ դառնալով դուբլի հեղինակ, ինչպես նաև գոլային փոխանցման հեղինակ: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 3:4 հաշվով հօտուտ «Սերեդ»-ին:
Այս պարտությունից հետո «Ժիլինա-2»-ը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3 տեղերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում