Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Եվրամիությունը կայուն դիրքորոշում ունի Հայաստանի հետ համագործակցության հարցում. Պյոտր Սվիտալսկի    

Եվրամիությունը կայուն դիրքորոշում ունի Հայաստանի հետ համագործակցության հարցում. Պյոտր Սվիտալսկի

 

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունները մրցակցում են իրար հետ ներդրումներ ներգրավելու համար, եւ միայն շատ ակտիվ մասնակցության եւ քաղաքականության միջոցով կարելի է ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք խրախուսում ենք հայկական կառավարությանը լինել ավելի ակտիվ՝ օտարերկրյա կապիտալը ներգրավելու գործում: Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել՝ բիզնես- միջավայրը բարելավելու համար։ Դա վերաբերում է նաև մաքսային և հարկային մարմիններին։ Եվրոպական շատ բիզնես-ընկերություններից դրական կարծիքներ եմ լսում, սա ճիշտ ուղղություն է, բայց նաև անհրաժեշտ է գտնել այլ հնարավորություններ։ Կարծում եմ` միջոցառումները, որոնք ուղղված են պետաիրավական համակարգի անկախությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, շատ կարևոր են»,- ասաց Պյոտր Սվիտալսկին՝ վստահեցնելով, որ Եվրամիությունը կայուն դիրքորոշում ունի Հայաստանի հետ համագործակցության հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am