Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում

ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական 
գործողությունները Ռաֆահում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակի հետագա սրացումից և վերաբացել «Ռաֆահ» անցակետը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է   Euronews-ը, այս մասին ասվում է  ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«Ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչներ պատսպարվում են Ռաֆախում և նրա շրջակայքում։ Նրանց հրահանգվել է տարհանվել այն շրջաններից, որոնք՝ ըստ ՄԱԿ-ի  անվտանգ չեն համարվում» - նշվում է տեքստում:

Ըստ աղբյուրի՝ ինչպես հայտնել են ՑԱԽԱԼ-ից, Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ավարտել են գործողությունը Զեյթունի շրջանում ՝ հիմնական ջանքերը կենտրոնացնելով Ռաֆահի վրա:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է դիմադրություն ցույց տալ, գրոհայինները մի քանի հրթիռ են արձակել Իսրայելի հարավային քաղաքների ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am