Հասարակական

Վիգեն Սարգսյանն այս տարի պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի ակնկալում

2 րոպեի ընթերցում

Վիգեն Սարգսյանն այս տարի պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի ակնկալում

ԴԻԼԻՋԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում 2017 թվականին չի ակնկալվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Նախարարությունը ներկայումս երկու առանցքային կարևորության օրենքների վրա է աշխատում, որոնք այսօր ներկայացվել է Անվտանգության խորհրդին է, իսկ վաղը կներկայացվի կառավարությանը: Այդ նախագծերից մեկը մանրամասն անդրադառնում է սոցիալական ապահովության խնդիրներին: Աշխատավարձը ֆիքսվում է բյուջետային հատկացումների շրջանակում: Նախարարությունը կարևոր գործառույթ ունի` բալանսավորելու սպաների, զինծառայողների նկատմամբ պարտավորությունները, զինված ուժերի սպառազինության եւ արդիականացման հետ կապված: Այս տարի չեմ ակնկալում աշխատավարձերի բարձրացում»,-ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նաեւ նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում շրջանառվող տեղեկությունները, թե իբր սպաներին պարտադրվում է նոր պայմանագիր կնքել:

«Մենք երբևէ սպաներին չենք պարտադրել պայմանագիր կնքել, ուղղակի հաշվի առնելով, որ հաշվարկման կարգը փոխվել է, հստակություն մտցնելու համար իրավաբանական վարչությունը նրանց առաջարկել է վերանայել պայմանագրերը` մի մասը վերանայել է, մի մասը` ոչ»,- ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում