Մշակույթ

«Գահերի խաղի» վերջին Էպիզոդը դիտումների ռեկորդ Է սահմանել

1 րոպեի ընթերցում

«Գահերի խաղի» վերջին Էպիզոդը դիտումների ռեկորդ Է սահմանել
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի եզրափակիչ սերիան ժողովրդականության ռեկորդ Է սահմանել: Nielsen ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ի տարածքում օգոստոսի 27-ի երեկոյան այն դիտել Է 12,1 միլիոն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

HBO հեռուստաալիքը, որն արտադրում Է սերիալը, տվյալներ Է ներկայացրել 16,5 միլիոն հանդիսականների մասին: Հաշվարկում ներառված են ինչպես հեռուստադիտողները, այնպես Էլ HBO Now շարժական հավելվածի օգտատերերը: Անցյալ եթերաշրջանի եզրափակիչ մասի համեմատությամբ «Գահերի խաղի» լսարանի թիվն աճել Է 36 տոկոսով: Մեկ տարի առաջ վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան դիտել Է 8,9 միլիոն մարդ: Ըստ որում HBO-ն պնդում Է, որ յոթերորդ եթերաշրջանի յուրաքանչյուր սերիա դիտում Է ավելի քան 30 միլիոն մարդ:

Հանդիսականների մեծ մասը հայտնվում Է պրեմիերայի ցուցադրությունից հետո: «Գահերի խաղի» հաջորդ եթերաշրջանում կլինի վեց սերիա: Հայտնի Է, որ դրա նկարահանումների համար շատ ժամանակ կծախսեն: Հնարավոր Է՝ պրեմիերան կայանա 2019 թվականին: Բացի դրանից, հեռուստաալիքն աշխատում Է սերիալի փրիքվելի վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում