Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է. Շարմազանովը՝ Սարգսյան-Պուտին հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է. Շարմազանովը՝ Սարգսյան-Պուտին հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը:

«Նախագահներ Սարգսյանի և Պուտինի` Սոչիում տեղի ունեցած հանդիպումը երկու դաշնակից երկրների նախագահների հանդիպում էր, որը ներառում էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր` ռազմական, ռազմաքաղաքական, տնտեսական, քաղաքական հումանիտար և այլ ոլորտներում համագործակցություն: Ռուսաստանը մեր կարևորագույն դաշնակիցն է, և պետք է նշենք, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բնական է համարում, որ հանդիպման ընթացքում ՌԴ և ՀՀ նախագահներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության հարցերին: «Դա բնական է երկու պարզ պատճառով: Առաջինն այն է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն և մենք միասին ՀԱՊԿ-ում ենք, երկրորդը` Ռուսաստանը երեք համանախագահ երկրներից մեկն է և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ունի շատ առանցքային դերակատարում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում