Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուսաստանցիների կեսից ավելին կողմ Է աշխատանքային միգրանտների ներհոսքը սահմանափակելուն

Ռուսաստանցիների կեսից ավելին կողմ Է աշխատանքային միգրանտների ներհոսքը սահմանափակելուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների կեսից ավելին (58 տոկոսը) այն կարծիքին Է, որ իշխանությունները պետք Է սահմանափակեն աշխատանքային միգրանտների ներհոսքը, որոնք երկիր են ժամանում վաստակելու համար: Միայն 6 տոկոսն Է հանդես եկել ժամանողների համար արգելքներ չստեղծելու օգտին: Համապատասխան հարցման արդյունքները հրապարակված են «Լեւադա-կենտրոնի» կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 30 տոկոսի համար այս հարցը սկզբունքային չԷ («Ինձ համար միեւնույն Է»): Ռուսաստանցիների 16 տոկոսը լավ Է վերաբերվում միգրանտներին, 27 տոկոսը՝ վերապահումներով, 54 տոկոսն անտարբեր Է:
Հարցման մասնակիցների մեծ մասն առանձնակի զգացումներ չունի Անդրկովկասից եւ Միջին Ասիայից սերածների նկատմամբ՝ համապատասխանաբար 60 եւ 62 տոկոսը: Նրանց նկատմամբ բացասական վերաբերմունք ունի հարցվածների 28 եւ 27 տոկոսը, դրական Է վերաբերվում միայն 8 եւ 9 տոկոսը: Հարցումն անցկացվել Է երկրի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 18-ից բարձր տարիքի 1601 մարդկանց շրջանում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am