Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Թուրքիան մոտ ապագայում չի կարողանա անդամակցել ԵՄ-ին. Սեբաստիան Կուրց

Թուրքիան մոտ ապագայում չի կարողանա անդամակցել ԵՄ-ին. Սեբաստիան Կուրց
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտնել է, որ քանի դեռ Էրդողանը վարում է նման միապետական քաղաքականություն՝ Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Die Welt պարբերականը:

«Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը բռնապետական է, նման ղեկավարություն ունեցող երկիրը չի կարող անդամակցել Եվրամիությանը նույնիսկ 2023-ին»,- ասել է Կուրցը:

«Էրդողանը բացահայտ ցուցադրում է բռնապետական հատկանիշներ: Քննադատությունների, այլախոհների, փոքրամասնությունների նկատմամբ նրա վերաբերմունքն անընդունելի է»,- հավելել է Ավստրիայի արտգործնախարարը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am