Բագրատաշենի անցակետից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվող իրանցի է բերման ենթարկվել
12:16, 1 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային անցակետում հուլիսի 31-ին՝ ժամը 17.15-ին, հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1983 թ. ծնված Ռեզա Ռ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա 2017 թ. փետրվարի 20-ից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախություն, շորթում և յուրացում կատարելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում