Բագրատաշենի անցակետից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվող իրանցի է բերման ենթարկվել

Armenpress 12:16, 1 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային անցակետում հուլիսի 31-ին՝ ժամը 17.15-ին, հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1983 թ. ծնված Ռեզա Ռ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա 2017 թ. փետրվարի 20-ից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախություն, շորթում և յուրացում կատարելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am