Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Թուրքիայում որոշել են քանդել Սևան Նիշանյանի Իզմիրի Շիրինջե գյուղում գտնվող տունը

 Թուրքիայում որոշել են քանդել Սևան Նիշանյանի Իզմիրի Շիրինջե գյուղում գտնվող 
տունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզմիրի նահանգի Շիրինջե զբոսաշրջային գյուղում քանդելու ենթակա շինությունների ցանկում ներառված են պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող տունը, ինչպես նաև նրա և մտավորական Ալի Նեսինի կողմից համատեղ կառուցված Նեսին հիմնադրամին պատկանող 2 երկու շինություն` Մաթեմաթիք Քյոյը և Թիյաթրո Մեդրեսեսին:

Գյուղում «զարգացման պլանին» հակասելու հիմնավորմամբ անօրինական ճանաչված 95 փոքր հյուրանոցներից, հանգստյան տներից և տներից 22-ի վերաբերյալ քանդելու որոշում է կայացվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ն:

Ալի Նեսինը Դուվար թերթին տված հարցազրույցում նշել է, որ Մաթեմաթիք Քյոյի քանդման վերաբերյալ իրենք ոչ մի ծանուցում չեն ստացել:

Քանդման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 1-ին ժամը 09:00-ին, սկզբում քանդվելու է 3 շինություն:

Շիրինջեյում, որը ճանաչվել է 3-րդ աստիճանի պահպանվող տարածք նորացված կամ կառուցված շինությունների վերաբերյալ քանդման որոշումը կայացվել էր դեռևս 2011 թվականին, սակայն տարբեր պատճառներով հետաձգվել էր:

Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ 80 մլն է):

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am