Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա

  ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե Ռուսաստանի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ, և Հայաստանն էլ հակադարձ ճանապարհով կունենա ցնցումներ: «Ռուսաստանի տնտեսությունն արդեն սովորել է ապրել այդպիսի պատժամիջոցներով, և լրացուցիչ խորացումը, չեմ կարծում, որ էական ցնցումների կբերի, բացասական ազդեցություններ, հնարավոր է, բերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ պատժամիջոցներից հետո ռուսական ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։
ՀՀ ֆինանսների նախարարը փաստեց, որ արժեզրկումը շատ մեծ չէր: «Այսինքն՝շուկաները և տնտեսավարողներն արձագանքեցին նոր պատժամիջոցներին ոչ այդքան ագրեսիվ և կտրուկ»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս անգամ էական տատանումներ ռուբլու փոխարժեքում չի նկատվի:

Արամյանի խոսքով, Հայաստանի կառավարությունն ամեն դեպքում շարժվում է այն սցենարով, որը նախանշված է միջնաժամկետ ծախսերի ծրագրով և պետական բյուջեի նախագծով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am