Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ

Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե 
կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հեռարձակվող ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից, եթե ատելություն տարածի Հայաստանի և ժողովրդի նկատմամբ, սադրիչ գործողություններով զբաղվի:

«Արմենպրես»հաղորդմամբ՝ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս:

«Ցանկացած օտարերկրյա հաղորդում, հաղորդաշար համապատասխան և կոշտ վերաբերմունքի կարժանանա մեր կողմից, եթե ատելություն տարածի մեր պետության և ժողովրդի նկատմամբ, միջամտի մեր ներպետական խնդիրներին, կասկածի տակ դնի մեր ինքնիշխանությունը, սադրիչ գործողություններով զբաղվի»,–ասաց Տիգրան Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ սա հանձնաժողովի սկզբունքն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am