Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հանրային հեռուստաընկերությունն արգենտինացի գործընկերների հետ համատեղ սերիալ կնկարահանի

Հանրային հեռուստաընկերությունն արգենտինացի գործընկերների հետ համատեղ 
սերիալ կնկարահանի

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։ 

«Պայմանագիր ենք կնքել Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ։ Սա շատ կարևոր փաստաթուղթ էր՝ հաշվի առնելով  մեր բարեկամական հարաբերությունները եւ Արգենտինայում հայկական սփյուռքի հեղինակությունը։ Ի լրումն այդ պայմանագրի՝ մեր Հանրային հեռուստաընկերությունը իր գործընկերների հետ արդեն պլանավորել է մեծ սերիալ նկարահանել։ Կարծում եմ՝ դա հաջողությամբ կպսակվի»,- ասաց Հակոբյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am