Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում նախատեսվում է գիտահետազոտական լաբորատորիա ստեղծել 

Հայաստանում նախատեսվում է գիտահետազոտական լաբորատորիա ստեղծել 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը ՀՀ կառավարության հետ համատեղ ներկայացուցչություն է բացել աշխարհի հինգ երկրում։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեխնոլոգիաների ներկայացուցչություններ են բացվել ԱՄՆ-ում, Իտալիայում, Բելգիայում, Բոլիվիայում և Ֆրանսիայում։ 
«Արդեն իսկ մեծ արդյունքներ ունենք՝ այդ երկրներից մեծ ընկերություններ եկել են Հայաստան, հանդիպել են տարբեր նախարարությունների, ՏՏ ընկերությունների հետ, և հուշագրեր են ստորագրվել։ Մոտ մեկ շաբաթվա կամ տասն օրվա ընթացքում կստորագրվի հուշագիր մուլտինացիոնալ ընկերության հետ, որը գտնվում է Իտալիայում։ Պայմանագրի համաձայն Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա կստեղծվի»,- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ 
Նրա խոսքով՝ մինչև աշուն Մեքսիկայում, Ռուսաստանում, Իրանում և Իսպանիայում նույնպես ներկայացուցչություններ կլինեն։ 
Բոլիվիայի պատվիրակության այցից հետո եղել են մասնավոր և պետական ներկայացուցիչների այցելություններ։ Ստորագրվել են հուշագրեր, և մշակվել են այն ուղղությունները, ըստ որոնց Բոլիվիայի ներկայացուցչությունը պետք է սկսի իր աշխատանքները Հայաստանի հետ։ 
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանն ասաց, որ այսօր Հայաստանում խնդիր կա համապատասխան մասնագետներ գտնելու առումով՝ լեզվի, մարքեթինգի, PR-ի ուղղությամբ բավարար իմացությամբ, ովքեր պատրաստ կլինեն արտասահմանում աշխատելու։ 
«Մենք ունեն մոտ 60 հոգուց բաղկացած խումբ, որի հետ արդեն չորրորդ ամիսն է, ինչ աշխատում ենք, դասեր ենք կազմակերպում շաբաթական 2-3 անգամ»,- ասաց Շաքարյանը։ 
ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև փետրվարի 24-ին կնքվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագիր։ Կառավարության անունից հուշագրի ստորագրելու լիազորությունը տրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։ Պայմանագրի համաձայն նախատեսվում էր 15 երկրում ներկայացուցչական գրասենյակներ ունենալ, որոնց աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, հնարավորության սահմաններում, անհատույց կտրամադրի գրասենյակային տարածք օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատներում և հյուպատոսային հիմնարկներում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]