Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է զինակոչիկների պատշաճ բուժզննման անցկացումը

ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է զինակոչիկների պատշաճ բուժզննման անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքում է զինակոչիկների կամ ծնողների կողմից ներկայացված բոլոր դիմում-բողոքներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Տարբեր տեսակի պարզաբանումներ ստանալու համար դիմում ենք պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև առաջարկում ենք, որպեսզի զինակոչիկի կրկնակի բուժզննում անցկացվի և հետևողական ենք լինում դրա պատշաճ իրականացմանը»,- ասաց Թաթոյանը և հավելեց, որ նույն գործընթացը իրականացվում է նաև զինծառայողների դեպքերում:

Օմբուդսմենի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանին կից գործող զինծառայողների իրավունքների հարցերով հանձնաժողովում, որում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պարբերաբար հրավիրվում են ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, այնպես էլ՝ զինծառայողների ընտանիքների անդամներ:

«Այդ հանձնաժողովում քննարկվում ենք բոլոր խնդիրները՝ կապված զինծառայողների հետ: Ներկայումս նախապատրաստում ենք իրավական ակտերի փոփոխությունների նախագծեր, որոնք վերաբերում են համակարգում առկա թերությունները վերացնելուն»,- նշեց Թաթոյանը:

Հունիսի 24-ին տեղի ունեցած հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երևույթների բացառումը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է լինել չափազանց հետևողական, խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը, հատկապես բժշկական հանձնաժողովների աշխատանքը՝ անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am