Միջազգային

Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի

1 րոպեի ընթերցում

Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվն աճել է: Ավելի վաղ հաղորդվում էր 61 զոհվածների մասին, սակայն նրանց թիվն արդեն հասել է 73-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական vesti.ru կայքը:

«Նախօրեին Պարաչինար քաղաքի շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 55 մարդ, իսկ 260-ը ծանր վիճակում տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Նույն օրը երկու այլ պայթյուն է տեղի ունեցել Քվետտա և Բելուջիստան քաղաքներում, որոնց պատճառով զոհվել է 14 մարդ:

Բացի այդ, մեկ այլ ահաբեկչություն է տեղի ունեցել նաև Քարաչի քաղաքում, որտեղ զինված անձը հարձակվել է ոստիկանների վրա՝ սպանելով 4 աշխատակցի»,- գրում է կայքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում