Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հնդկաստանի կառավարությունը Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային լաբորատորիաներ կստեղծի

Հնդկաստանի կառավարությունը Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային 
լաբորատորիաներ կստեղծի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի Հանրապետության աջակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի 50 դպրոցում համակարգչային լաբորատորիաներ կհիմնվեն։ 
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանն ասաց, որ Վայոց ձորի մարզի կրթական մեծ ծրագրի շրջանակում ստեղծվող լաբորատորիաների բյուջեն՝ 500.000 դոլար, ամբողջությամբ փոխանցել է Հնդկաստանի կառավարությունը։ 
«Մենք ապահովում ենք զարգացման աջակցությունը Հայաստանին կրթական մեծ ծրագրերի միջոցով և այժմ տեղադրելու ենք համակարգչային լաբորատորիաներ Վայոց ձորի 50 դպրոցում։ Նախկինում մենք նմանատիպ նախաձեռնություն ենք իրականացրել Տավուշի մարզի 72 դպրոցում։ Մենք նաև տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերել, ինչպես նաև տրամադրում ենք կրթաթոշակներ հայ ուսանողներին Հնդկաստանում սովորելու համար»,- ասաց Սանգվանը։ 
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը կազմակերպում է նաև մշակութային միջոցառումներ, ինչպես նաև տարին մեկ անգամ ցուցադրում է բոլիվուդյան ֆիլմեր։ Դեսպանի խոսքով՝ հայկական երեք ալիքներով ցուցադրվող հնդկական սերիալները, որոնք թարգմանված են հայերեն՝  ցույց են տալիս, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև մեծ մշակութային կապ կա։ 
«Երևանի պետական համալսարանում մենք ստեղծել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր որակի բացառիկ կենտրոն»,- նշեց Յոգեշվար Սանգվանը և հավելեց, որ միջազգային ասպարեզում Հայաստանն ու Հնդկաստանը շատ սերտ համագործակցում են։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am