Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՀՀ Նախագահի մոտ հանրային ծառայության համակարգի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել

ՀՀ Նախագահի մոտ հանրային ծառայության համակարգի բարեփոխումների 
վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 21-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրապետության Նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները: Անդրադարձ է եղել հատկապես քաղաքացիական ծառայությանն առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նախագահին ներկայացրել է մշակված նախագծերի հիմնական նորամուծությունները, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության լիազոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը և լիազորություններին վերաբերող հարցերը:

Խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների կենսագործման շրջանակներում հանրային ծառայության համակարգի բարեփոխման և դրա արդյունավետության բարձրացման կարևորությունը:

Ներկայացված նախագծերով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քննարկման արդյունքում աշխատանքային խմբի ղեկավարին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ հաշվի առնելով խորհրդակցության ժամանակ ձևավորված մոտեցումներն ու հնչած առաջարկությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am