Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Արիզոնայում որմզդեղնն իր ձագին փրկել Է արջի ճիրաններից

Արիզոնայում որմզդեղնն իր ձագին փրկել Է արջի ճիրաններից
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում որմզդեղնը հարձակվել Է արջի վրա՝ նրանից պաշտպանելու իր ձագուկին: Ականատեսները դրա մասին տեսանյութ են նկարահանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փոքրիկ որմզդեղնը սկզբում գրեթե չի երեւում, լսվում Է միայն, թե ինչպես Է նա ծվծվում: Արջը մի քանի անգամ փորձում Է մոտենալ ձագին, բայց նրա մոր սեւեռուն հայացքի ներքո չի համարձակվում:
Ինչ-որ մի պահի որմզդեղնը շրջվում Է, եւ այդ ժամանակ արջը ուժ Է կիրառում, թեեւ հեռվից այնքան Էլ հասկանալի չԷ, թե հատկապես ինչ Է նա անում: Մայրը փրկում Է ձագին՝ նետվելով գիշատչի վրա: Արջն իսկույն բաց Է թողնում իր «զոհին» եւ ապաստան գտնում ծառի վրա: Դրանից հետո որմզդեղնն ու իր ձագը հեռանում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am