Ադրբեջանական կրակոցից Արցախում հայ զինծառայող է զոհվել
13:43, 26 Մայիս 2017
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում