Life

«Միսս ԱՊՀ 2017» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն երկու գեղեցկուհի

2 րոպեի ընթերցում

«Միսս ԱՊՀ 2017» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն երկու գեղեցկուհի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս ԱՊՀ 2017» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլին, որը կկայանա հունիսի 6-ին Երևանում, Հայաստանը կներկայացնեն երկու գեղեցկուհի` Արփինե Բալյանը ևՄարինե Մարգարյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գեղեցկուհիներն արդեն իսկ մեծ փորձ ունեն, հասցրել են մասնակցել գեղեցկության մրցույթների ու ամենատարբեր ցուցադրությունների: Նրանք պատրաստվում են հավուր պատշաճի ներկայացնել սեփական երկիրը, որպեսզի հաղթական դափնին բաժին հասնի հենց Հայաստանին:

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ «Միսս ԱՊՀ 2017» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Թոփ մոդել Ռոսսիի» և «Ռոսսիյսկայա կրասավիցա» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։

«Միսս ԱՊՀ 2017»-ի եզրափակիչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ: Նրանցից 3-ը Հայաստանից են, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից: Մասնակցում են 13 երկիր: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

Միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում