Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Թուֆենկյան» հիմնադրամը հաշմանդամ զինծառայողի առանձնատուն է վերանորոգել Ասկերանում

«Թուֆենկյան» հիմնադրամը հաշմանդամ զինծառայողի առանձնատուն է վերանորոգել  
Ասկերանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Ասկերան քաղաքում հարմարավետ բնակարանային պայմաններով ապահովվել է զինվորական հաշմանդամ Սամվել Մեժլումյանի ընտանիքը:

Հիմնադրամի միջոցներով կատարվել են խոհանոցի կառուցման, սանհանգույցի վերանորոգման, նոր պատուհանների տեղադրման և այլ աշխատանքներ:

Սամվել Մեժլումյանը, ով առանձնատանը բնակվում է կնոջ, որդու և հարսի հետ, ասել է, որ անչափ գոհ է օգնության համար և նշել, որ այժմ շատ ավելի հեշտությամբ կարող է միայնակ հոգալ իր առօրյա ու կենցաղային խնդիրները:

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշել է, որ վիրավոր զինծառայողներին բնակարանային հարմարավետ պայմաններով ապահովելու միտքն առաջացել է ապրիլյան պատերազմից հետո: «Որոշել ենք ապրիլյան պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողներին ապահովել բնակարանով, կամ բարելավել նրանց բնակարանային կեցության պայմանները: Այսօր, սակայն աջակցությունը տրվել է 1992թ.-ին արցախյան պատերազմում վիրավորված ազատամարտիկին, քանի որ փորձում ենք չսահմանափակվել միայն ապրիլյան պատերազմում տուժածներով»,- ասել է Ր. Դուդակլյանը և հավելել, որ այս ծրագրով սա արդեն հիմնադրամի կողմից վեցերորդ բնակարանային աջակցությունն է:

Հիմնադրամի պատասխանատուի խոսքով՝ հաջորդ առանձնատան կառուցման աշխատանքները շուտով նախատեսում են սկսել Ասկերանի շրջանի Պատարա համայնքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am